Սնունդը և առողջությունը
Ձիթապտղի օգտակարության մասին

Դեռեւս հնագույն ժամանակներից սննդի մեջ օգտագործվող ձիթենու պտուղներն այսօր ավելի մեծ տարածում ունեն, ապահովել են իրենց տեղը յուրաքանչյուր սեղանին եւ նույնիսկ կարելի է ասել՝ հանդիսանում են մարդու առողջության «պահապան»: Ձիթենին մշտապես կանաչ ծառ է:
«Նշեմ, որ Երկրի բոլոր շնորհներից ձիթապտղի յուղն է քո անվերջանալի հանգստությունը` քո կանաչ սիրտը»,- գրում է Պաբլո Ներուդան իր «Ձիթապտղի մասին օդայում»: Միջերկրածովյան գրեթե բոլոր երկրներում էլ աճեցնում են ձիթենու ծառ: Օրգանիզմի վրա ոչ մի նեգատիվ ազդեցություն չունեցող ձիթապտղի յուղն իր մեջ պարունակում է սպիտակուցներ, պեկտիններ, A, D, K, C, B, E վիտամիններ, կարոտին, ինչպես նաեւ` բիոֆլավոնոիդներ, եւ առհասարակ այն համարվում է սնուցման աղբյուր:
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ձիթապտղի յուղի բաղադրիչներից մեկը մարդու օրգանիզմի վրա ունեցած հակաբորբոքային ազդեցություններով շատ նման է իբուպրոֆենին: Այդ բաղադրիչը ստացել է օլեոկանտալ անվանումը եւ կարող է պահպանել օրգանիզմը շատ հիվանդություններից, նույնիսկ այնպիսիներից, ինչպիսիք են` սիրտ-անոթային, ուռուցքային եւ Ալցհեյմերի հիվանդությունները: Եվրոպական 5 երկրներից 182 մարդու շրջանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ օրվա մեջ շատ քիչ քանակությամբ զեյթունի ձեթ ընդունելը իջեցնում է օրգանիզմում բջջային մուտացիաներն ու վնասվածքները, որ ընդունակ են հանգեցնելու ուռուցքային հիվանդությունների:
Թե ձիթենու պտուղները, թե ձեթը շատ օգտակար են աղեստամոքսային տրակտի աշխատանքին: Կարեւոր չէ՝ գերադասում եք օգտագործել կանա՞չ, թե՞ սեւ ձիթապտուղ, միեւնույն է, երկուսն էլ պարունակում են մեծ քանակությամբ երկաթ ու վերը նշված օգտակար նյութերն ու վիտամինները: Աղցանի մեջ խորհուրդ է տրվում այն օգտագործել կամ երկու մասի բաժանած, կամ ամբողջական:
Շատ օգտակար է սննդի մեջ օգտագործել ձիթապտղի ձեթի պարունակությամբ հաց կամ սովորություն դարձնել՝ այն, ինչ տապակում եք, պատրաստել զեյթունի ձեթով: Ինչպես են մեր ընթերցողները պայքարում հազի դեմ
- 2 ճաշի գդալ եռագույն մանուշակը երեկոյան լցնել թերմոսի մեջ 2 բաժակ եռջրով: Առավոտյան քամել այն եւ խմել կես բաժակից, ուտելուց 30 րոպե առաջ:
- Եզան լեզվի թարմ տերեւներից քամած հյութին ավելացնել մեղր (1/2 բաժակ հյութին` 1 թեյի գդալ մեղր): Խմել օրվա ընթացքում: Պետք է ասել, որ այս բուժամիջոցը օգտակար է նաեւ ստամոքսի խոցի դեպքում:
- Կոճապղպեղի (իմբիրի) արմատն ունի բուժիչ հատկություն: Կաթի մեջ լցնել 1 թեյի գդալ կոճապղպեղի փոշի, ապա եռացնել, ավելացնել մեղր ու խմել: - Իրար խառնել 10 բաժին խնկեղեգի արմատներ, 8 բաժին տուղտի արմատ, 4 բաժին տատրակի տերեւ, 3 բաժին մատուտակի արմատ եւ անիսի պտուղներ Այս խառնուրդից 1 ճաշի գդալին ավելացնել 2 բաժակ եռջուր եւ թրմել 20 րոպե, այնուհետեւ քամել թանզիֆով եւ ընդունել յուրաքանչյուր 3 ժամը մեկ:
- Ինչպես գիտենք, ուժեղ ազդեցությամբ է օժտված սխտորը: Եվ այն նույնիսկ օգնում է պնեւմանիայի ժամանակ, եթե 100 գ սխտորի խյուսին խառնենք 500 գ բադի ճարպ ու այն տաքացնենք եռացող ջրի գոլորշու վրա: Ստացվածը խիտ քսել պերգամենտի թղթի վրա ու դնել կրծքին` կապելով այն բրդե շորով: Այս բուժումը պետք է անել, 2 շաբաթ հետո հանգիստ տալ 1 շաբաթ, ապա կրկնել մինչեւ լավանալը:
Թվարկված միջոցներն ունեն նաեւ օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու հատկություն, ինչն այսօր անհրաժեշտ է գրիպից պաշտպանվելու համար:

Կարդացեք նաև

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...


Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...


Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...


Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...


Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...


Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...


Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...


Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...


Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...


Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...


Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...


Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...


Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...


Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն